Ներքին 2 տարի առաջ - 22:25 23-02-2024

Լարված իրավիճակ՝ Քասախում․ կա զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել են ջարդուխուրդ արված մեքենաներ․ shamshyan.com

Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկաններն ու քննիչները։ Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Hummer, Mercedes, «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։

«Նիվա»-ն, Mercedes-ը «06»-ը ամբողջովին վնասված են և ըստ օպերատիվ տեղեկությունների Hummer-ը բախվել է «Նիվա»-ին, ապա «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել Mercedes-ին և առաջ ընթանալով՝ շենքերի մի թաքուն տեղ կանգնել է։

Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վնասված Mazda մակնիշի ավտոմեքենա։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ