Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:45 23-02-2024

«Վորքաութ» մարզաձևը երիտասարդներին քրեական հակումներից հեռու կպահի․ Փաշինյան

«Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրի համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638 միլիոն 444 հազար գումարի չափով, որը կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև վորքաութ տեսակի մարզահրապարակների նախագծմանն ու կառուցմանը»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընտրվել են 450 հաստատություններ, որոնցից 139-ում ավարտվել են շինարարական աշխատանքները, ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախագծով 461,4 միլիոն դրամ գումար է հատկացվում 5 մանկապարտեզների համար, որոնցից 3-ը նախագծման աշխատանքներ են, մյուսները կառուցման և վերակառուցման:

Նա հայտնեց, որ 173,6 միլիոն դրամ կհատկացվի 2 մարզադպրոցների համար, որոնք կկառուցվեն Արմավիրի մարզում, մյուս 10 վորքաութ տեսակի մարզահրապարակների համար կհատկացվի 4,6 միլիոն դրամ, մարզահրապարակները կկառուցվեն Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, իսկ ավելի կոնկրետ՝ Ճամբարակ, Բերդ, Ջերմուկ, Կապան քաղաքներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մարզաձևը պոպուլյար է դառնում ամբողջ աշխարհում, և բացի դա կօգնի երիտասարդներին հեռու պահել քրեական հակումներից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ