Ներքին 2 տարի առաջ - 11:19 22-02-2024

Հնդկաստանի հետ հարաբերությունները ակտիվ զարգանում են․ Նարեկ Մկրտչյանի ելույթը միջազգային համաժողովին

Հնդկաստանում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Միջազգային համաժողովը, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք, մեկ հարկի տակ է միավորել գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։

Այս տարվա համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում հանդես եմ եկել բացման ելույթով։ Ընդգծել եմ Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը, խոսել երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտել եմ, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ