Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Փերվարի շրջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: Փոխանցում է
Ermenihaber-ը։
Կողաշրջման հետևանքով 11 մարդ է վիրավորվել: Նշվում է, որ մեքենան շրջվել է վարորդի մեղքով։ նա կորցրել է մեքենայի կառավարումը:
Ուղևորները եղել են նավթի որոնողական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ:
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության և ժանդարմերիայի բրիգադներ: Վիրավորները հոսպիտալացվել են: