Երևան +13°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 00:22 21-02-2023

Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի․ կա 213 վիրավոր

Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 213 մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգում երկուշաբթի օրը 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։