Երևան +10°
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:00 19-02-2024

Թող քիչ ուտեր, չդատվեր․ հարցում՝ Վահան Քերոբյանի մասին

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականից 2 օր անց հրավիրվեց Քննչական կոմիտե, ապա դատարանը նրան 2 ամսով տնային կալանքի որոշում կայացրեց։ Քերոբյանը չի ընդունում իրենառաջադրած մեղադրանքը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ինչո՞ւ է քրեական հետապնդման ենթարկվում Վահան Քերոբյանը։

Մի տղամարդ պատասխանելով մեր հարցին ասաց․ «Ճիշտ են անում, որովհետև սրիկա է»։

Հրացվածներից մեկն էլ իր կարծիքն այսպես արտահայտեց․ «Բոլոր հանցագործներին էլ պետք է բռնեն»։

Հիշեցնենք, որ նախկին նախարարը հրաժարական տվեց օրեր առաջ, նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթով:

Մանրամասները՝ տեսանյութում։