copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:43 15-02-2024

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվելով հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Հ. Պապիկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:

Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհին առկա է եղել փոս, որը լված է եղել անձրևաջրով, ու վարորդը, ընկենլով փոսի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: