Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:00 10-02-2024

Չեմ հանդուրժի, որ երեխաս թուրքահպատակ մեծանա․ Մայրենիի դասագրքում թուրք հեղինակի գործ է ներառվել

Ընթացիկ ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2,5 և 7-րդ դասարանների նոր դասագրքերը շարունակում են քաղաքացիների շրջանում դժգոհություններ առաջացնել։

Հերթական դժգոհությունը կապված է մայրենիի 2-րդ դասարանի դասագրքի հետ։ Մասնավորապես մեր խմբագրություն ահազագած քաղաքացին տեղեկացրել է, որ դասագրքում ընդգրկված է Ֆերիդոն Օրա հեղինակի Տարբեր, բայց նույնը անունը կրող պատմվածքը, սակայն պարզել է, որ Ֆերիդոն Օրա անվամբ ներկայացված է նույն ինքը թուրք Ֆերիդոն Օրալը։

Քաղաքացին դժգոհում է, որ դասագրքում հայ մանկագիրների ու գրողների գործերի փոխարեն ընդգրկվում են թուրք հեղինակների գործերը։

«Չեմ ուզում և չեմ հանդուրժում, որ իմ երեխան թուրքահպատակ մեծանա։ Իսկ թե այս անմեղ թվացող թեմայի և պատմվածքի տակ ինչ միտք է թաքնված, թողնում եմ ձեր դատին»,- վրդովված նշեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել