Երևան +13°
copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:17 08-02-2024

Ընդդիմության նարատիվը․ եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան մեզ կուտի

Եղբայր պետք է Ռուսաստանին բալետ անել, որովհետև եթե ՌԴ-ն չլինի, ապա Թուրքիան մեզ կուտի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր աշակերտական տարիներից մի պատմություն հիշեցնելով, առ այն, թե ում է անհրաժեշտ երկրպագել Ռուսաստան-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

Իշխանական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմության նարատիվը ոչնչով չի տարբերվում 5-6-րդ դասարանի աշակերտի հնչեցրած այս մտքից։ Նրա խոսքով՝ ճշմարտություն կա ընդդիմության այս ասածում, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, սակայն այդ ամբողջը հանգում է վերոհիշյալ նարատիվին՝ կապված Ռուսաստանի հետ։

Վահագն Ալեքսանյանը պնդեց, որ իր ասածները շատ ուղիղ կապ ունեն ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․