Ներքին 2 տարի առաջ - 15:06 06-02-2024

54,1%-ը չի վստահում Նիկոլ Փաշինյանին. Gallup 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է․ այս մասին են վկայում Gallup International Association-ի կողմից Հայաստանում անցկացված հարցումները, որոնք անցկացվել են հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։

Հարցման արդյունքների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին.
Հարցվածների․

Ա․ 38,1%-ը ընդհանրապես չի վստահում (նախորդ տարվա նոյեմբերին՝ 35,5%-ը),

Բ․ ընդհանուր առմամբ չի վստահում 28,3%-ը (նախորդ տարվա նոյեմբերին՝ 18,6%),

Գ․ լիովին վստահում է 15,1%-ը (նախորդ տարվա նոյեմբերին՝ 20,4%),

Դ․ ավելի շուտ վստահում 13,1%-ը (նախորդ տարվա նոյեմբերին՝ 13,2%),

Ե․ դժվարացել է պատասխանել հարցվածների 4,6%-ը (նախորդ տարվա նոյեմբերին՝ 2,3%)։

Հարցման մասնակիցների

Ա․ 38,1%-ը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխության ենթակա չէ։

Բ․ 34,2%-ը չի բացառել Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն,

Գ․ Նոր Սահմանադրության ընդունմանը կողմ է արտահայտվել 13,4%-ը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է համարում հարցվածների 29,3%-ը, դեմ է 26,9%-ը։

Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների

Ա․ 16,1%-ը պատրաստակամություն է հայտնել քվեարկել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին.

Բ․ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի համար կարող է քվեարկել հարցվածների 4,7 %.

Գ․ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության համար՝ 3,6%.

Դ․ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ»-ը կստանար 2,9 %:

Ե․ Հարցվածների 25,8%-ը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ