Ներքին Խոսք 2 տարի առաջ - 23:00 05-02-2024

Չափորոշիչներ ու իրավական ակտեր չկան. առողջապահության պարտադիր ապահովագրման նախագիծը թերի է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ջերմուկում Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կառավարության և նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը։ Ավանեսյանի համոզմամբ՝ այս ռեֆորմը պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին։

Oragir.News-ը «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր և առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում առողջության համապարփակ ապահովագրումը։ Պողոսյանը նշեց, որ ի սկզբանե ուսումնասիրել է հայեցակարգը և այն օրենքի նախագիծը, որը դրվել էր շրջանառության մեջ, իսկ ավելի ուշ արդեն հետ կանչվեց, և դրանցում խիստ բացթողումներ է նկատել։

Փորձագետը նշում է՝ հիվանդն ազատորեն չի կարողանելու ընտրել իր առողջապահական հիմնարկը, ինչը նշանակում է, որ, ըստ հայեցակարգի, ոչ բոլոր առողջապահական հիմնարկներն են ապահովագրություն կատարելու իրավունք ստանալու։ Նրա խոսքով՝ սա ենթադրում է, որ հիվանդները պետք է ուղղորդվեն այն հիմնարկներ, որոնց այդ հնարավորությունը տրված է լինելու։

Անուշ Պողոսյանն ընդգծեց, նաև որ այս նախագիծն իրականում խնդիրներ է ստեղծում ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ հիվանդի իրավունքների տեսանկյունից։ «Բացի այդ, մենք չունենք չափորոշիչներ, ընթացակարգեր, այսինքն՝ հիվանդի ու ապահովագրական ընկերության՝ տվյալ դեպքում պետության միջև վեճերի դեպքում չունենք օրենսդրություն, որը կկարողանա վեճերը լուծել»,- ասաց նա։

Առողջապահության հարցերով փորձագետը նշեց, որ անհասկանելի է նաև նախագծով սահմանված գումարի չափը։ Նրա խոսքով՝ սկզբից խոսվում էր, որ տարեկան վճարը լինելու է 184.600 դրամ, իսկ ավելի ուշ՝ շուրջ 200.000 դրամ։

«Անհասկանալի է, թե այդ գումարն ինչպես է առաջացել՝ գնագոյացումն ընդհանրապես։ Ուստի առկա են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենակարևորն այն է, որ վարչական իրավախախտումների մասին օրենքի պարտադիր կոմպոնենտով տուգանքներ են սահմանված։ Այսինքն՝ առողջ մարդը իր տանը նստած կարող է հարկադիր կատարողից ակտեր ստանալ, որ չի կատարել պարտադիր ապահովագրական վճարը, ինչը նույնպես մարդու իրավունքների խախտման հիմք կարող է լինել»,- ասաց նա։

Փորձագետը նշում է, որ չնայած այս նախագիծը ցանկանում են շատ հապճեպ ընդունել, այն շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ է։ Նա համոզմունք հայտնեց, որ նախագիծը պետք է ընդունվի, քանի որ դա ՀՀ-ում առողջապահական համակարգի զարգացման ամենակարևոր հիմնասյուներից մեկն է լինելու, սակայն դա չպետք է լինի նման թափթփված ու ոչ նորման փաստաթուղթ, քանի որ դա հետագայում խնդիր կդառնա բոլորի համար։

Հարցին, թե հնարավո՞ր է նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում Հայաստանում առողջապահական ծառայությունների որակն ընկնի, փորձագետը դրական պատասխանեց։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ելակետային ինչ որակի առողջապահություն ունենք այս պահին, որպեսզի հետագայում կարողանանք որակի մոնիթորինգ իրականացնենք։

«Մենք այսօր չունենք որակի գնահատման չափորոշիչներ, նոր-նոր ինչ-որ կոմպոնենտներ են ներդրել՝ կապված լաբորատոր գործիքակազմի հետ։ Այս պահին մենք որակը գնահատող ոչ մի գործիք չունենք, որ հետագայում կարողանանք գնահատել, թե ինչպես են փոխվել որակական ցուցանիշները»,- նշեց նա։

Անուշ Պողոսյանը հավելեց՝ անհրաժեշտ է նախևառաջ անհրաժեշտ է հստակ չափորոշիչներ, ընթացակարգեր, ինչպես նաև պարտադիր կատարման իրավական ակտերը սահմանել, որից հետո միայն անցնել համընդհանուր ապահովագության և բնակչությանը ստիպել, որ դրա համար վճարի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին