Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:01 28-11-2024

Հերթական թերի աշխատանքը․ 1 տարի առաջ վերանորոգված Լամբադա կամրջի տակ թեքահարթակներ չկան

Oragir.News-ը, ահազանգ է ստացել «Լամբադա» կամրջի տարածքում բնակվող քաղաքացիներց։ Ըստ նրանց՝ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց կողմից տարածքներում և շենքերի ներսում տեղաշարժվելու համար օգտագործվող հետիոտնային ուղիներ կամուրջի տակ չկան, ինչի հետևանքով սայլակով քաղաքացիները կամուրջի մյուս հատված անցնելու համար ստիպված են լինում մեծ շրջապտույտ կատարել։

Oragir.News-ը այսօր՝ նոյեմբերի 28-ին, եղել է «Լամբադա» կամուրջի տարծքում, արձանագրել առկա խնդիրները և զրուցել քաղաքացիների հետ։

«Տղաս հաշմանդամ է, դա իմ ցավոտ կողմերից է։ Տեղ կա՝ լավ է, տեղ կա՝ այն ժամանակ կառուցել են, ստից բան է, հիմա էլ ոչինչ չի փոխվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տարեց մի տղամարդ։

Քաղաքացիներից մի կին էլ նշեց, որ չնայած անցյալ տարի է վերակառուցվել կամուրջը, այսուամենայնիվ շատ խնդիրներ, օրինակ՝ լուսավորության և տեսախցիկների բացակայությունը կամրջի անցումի տակ, ուղղակի անտանելի երևույթների են հանգեցնում՝ աղտոտվածության, պատերին նկարներ անելուն և այլն։ Քաղաքացին անրադարձավ նաև անվտանգային խնդիրներին․

«Աղոթելով ենք անցնում, որ ինչ-որ բան գլխներիս չընկնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում