Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:58 02-02-2024

Պավլիկ Մորոզովն ընդդեմ Ալեն Սիմոնյանի․ ցուցմունք կտա՞ ԱԺ նախագահը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժվար դրության մեջ է հայտնվել Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Անի Գևորգյանի ձերբակալման կապակցությամբ։ «Նա կարող է արժանապատվությամբ հրաժարական տալ՝ ամուր կանգնելով իր ընտանիքի բարի համբավը պաշտպանելու դիրքերում, բայց կարող է նաև «ուղղափառ հեղափոխական» դիրքերից հանդես գալ՝ ուրանալով «հակահեղափոխական» արարքի մեջ ներքաշված եղբորն ու նրա ընտանիքին:«Նիկոլականի» տեսակը ճանաչելով՝ նա, թերևս, կընտրի երկրորդ տարբերակը»։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ այս գրառումը ներկայացնում է հանրային խոսույթում քննարկվող երկընտրանքը, որի առջև, ենթադրաբար, հայտնվել է ԱԺ նախագահը։

Այս երևակայական երկընտրանքից այն կողմ հանրային խոսույթում շրջանառվում է մեկ այլ կասկած։ Արդյո՞ք հետապնդման թիրախում Ալեն Սիմոնյանն է։ Եվ Անի Գևորգյանին ներգրավել են կասկածյալների շարքում ԱԺ նախագահի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Եթե այդպես է, ապա ՔՊ ներսում պատերազմ է սկսվել, և առաջին թիրախը ԱԺ աթոռն է։

Իրականում, Ալեն Սիմոնյանը փոքր մարդ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունում։ Նա կառավարության որոշումները դակելուց զատ՝ կարող է քրեական ենթամշակույթ քարոզող հեռուստահաղորդումների դեմ օրինագիծ առաջարկել, որը նրա ամենաբարձր քաղաքական նշաձողն է եղել նախընթաց 5 տարիներին։ Նրա ուղղափառ հեղափոխականությունը խոսքից գործի երբեք չի վերածվել։ Հետևաբար՝ չէր կարող թիրախավորվել։

Օրենքով՝ անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն կարող է ենթադրել, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր մերձավոր հարազատի կամ ընտանիքի դեմ։ Քրեական դատավարության օերնսգրքի այս հոդվածը մեջբերելու առիթ, հավանաբար, կունանա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, եթե որպես վկա ներգրավվի Անի Գևորգյանի նկատմամբ ընթացող քննությանը։ Եթե հրաժարվի ցուցմունք տալուց, ապա կասկած կծագի, որ այնպիսի բաներ գիտի, որոնք կարող են ծանրացնել իր հարսի նկատմամբ կասկածները։ Այդպես տպավորություն կստեղծվի, որ նա, օգտվելով օրենքով ընձեռված իրավունքից, պարտակում է իր հարազատին առնչվող ենթադրյալ հանցանքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը չպաշտպանի Ալեն Սիմոնյանի՝ ցուցմունք չտալու որոշումն, ապա նա հրաժարական կտա։

Իսկ եթե ԱԺ նախագահը ցուցմունք տա և պատասխանի նախաքննության հարցերին, ապա հավելյալ ապացույցներ կնվիրի նախաքննությանը, որը դրանք կարող է կիրառել իր հարազատի դեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը չողջունի Ալեն Սիմոնյանի՝ ցուցմունք տալու որոշումը, ապա նա հրաժարական կտա։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցում նշանակություն չունի՝ կպաշտպանի՞ հարսին, թե՞ նրա դեմ ցուցմունք կտա։ Որոշիչն այն է, թե նրա քայլն ինչպես կգնահատի Նիկոլ Փաշինյանը։

Մինչ հանրությունը քննարկում էր այս թեման, Ալեն Սիմոնյանը ցույց տվեց, որ իր ընտանիքի կողքին է, Ֆեյսբուքի իր էջի հետնանկարում տեղադրեցիր, եղբոր և նրա կնոջ՝ Անի Գևորգյանի լուսանկարը։ Այսպիսով ակնարկում է, թե մտադիր է ցուցմունք չտալ իր հարազատի դեմ։ Ավելին, սպասվում է,որնա վարչական ռեսուրս կկիրառի, որի արդյունքում, ենթադրաբար, ձերբակալված անձնացից միայն մեկը կկալանավորվի։ Մնացած 5-ն, այդ թվում՝ Անի Գևորգյանը, ստորագրությամբ ազատ կարձակվեն։ Իսկ եթե թողնի, որ Անի Գևորգյանը կալանավորվի, մի բան էլ՝ նրա դեմ ցուցմունք տա ու հիմնավորի քննչական մարմնի կասկածները, ապա կապացուցվի, որ պավլիկմորոզովներնանմահ են, ամեն հեղափոխությամբ վերամարմնավորվումու զբաղեցնում են բարձր պաշտոններ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով