Մամուլ 2 տարի առաջ - 07:15 02-02-2024

Կարեն Թումանյանի՝ ԲԴԽ թեկնածության շուրջ փակ հանդիպմանը ՔՊ-ականները միայն լսել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը ներկայացրել է Արփի Դավոյանը ու գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց:

Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են:

Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով:

Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց պատասխանել են՝ հեչ։

Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։

Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը:

Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»