Ներքին 2 տարի առաջ - 22:33 01-02-2024

Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես պահանջ է ներկայացրել, որ ՀՀ-ն հրաժարվի Անկախության հռչակագրից․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես պահանջ է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Անկախության հռչակագրից՝ դրանից առկախելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը՝ հայտնելով (ոչ բառացի), որ պետք է սահմանադրական հանրաքվեով նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։

Սա Բաքվի կողմից ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում։ Հայ ժողովուրդը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու ազգային իրավունքները՝ առաջին հերթին տապալելով թշնամական օրակարգը, երկրորդ հերթին՝ այդ օրակարգն իրագործող օկուպացիոն վարչախմբին։

Հ.Գ. պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Ալիևի հայտարարությունը նույնությամբ արտաբերեր, օրինակ, Լավրովը»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց