Ներքին Միտք 3 տարի առաջ - 13:25 26-06-2023

ՀայաՔվե նախաձեռնությունը հանցագործության հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

ՀՀ դե ֆակտո իշխանությունները խափանում են #ՀայաՔվե նախաձեռնության՝ հանրաքվեի տանող գործընթացը, այն գործընթացը, որը կարգավորվում է Սահամանդրությամբ ու «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով։

Համաձայն Սահմանադրության ու վերոնշյալ օրենքի՝ համայնքապետարանները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել տարածքներ նախաձեռնող խմբին (որը գրանցված է պաշտոնապես «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» սահմանադրական մարմնի կողմից) եռօրյա ժամկետում։

Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանները փաստացի մերժել են Հայաքվե նախաձեռնող խմբի դիմումը՝ տարածք հատկացնելու մասին՝ անգրագետ հղում անելով Երևան համայնքի ավագանու ինչ-որ որոշման (մի կողմից՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենք և մյուս կողմից՝ ավագանու որոշում) կամ ուղղորդելով դիմել Երևանի ավագանուն։ Եռօրյա ժամկետն ավարտվել է հունիսի 23-ին, սակայն Երևանի մյուս վարչական շրջաններից պատասխան դեռ չի եկել։

Դիլիջան, Սպիտակ համայնքների ղեկավարները ևս մերժել են՝ տարածք չունենալու պատճառաբանությամբ։ Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան, Ակունք համայնքների ղեկավարությունները պաշտոնապես պատասխանել են և հայտնել պատրաստակամություն՝ տրամադրելու տարածք (շնորհակալություն)։ Երևանից դուրս ՀՀ համայնքների պատասխանի ժամկետը լրանում է այսօր։

Փաստացի տապալված է սահմանադրական կարգը, ոտնահարված է Սահմանադրության 2-րդ հոդվածը։
#ՀայաՔվե նախաձեռնությունը հանցագործության հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ կազմակերպված հակասահմանադրական հանցագործության հատկանիշներով։

Սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր սպասում են ստորագրահավաքին, պետք է տեղեկացնենք, որ մինչև չվերանան ՀՀ քաղաքացիների ազատ կամաարտահայտության այս ապօրինի, հակասահմանադրական խոչընդոտները, չենք կարող մեկնարկել ստորագրահավաքը։ Չենք կարող խնդրել, օրինակ, որ Երևանի բնակիչը գնա և ստորագրի, օրինակ, Աշոցքում։

Մենք պայքարելու ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու, հակաարցախյան փաստաթղթի ստորագրումը տապալելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար։ Խնդրում ենք հնարավորինս տարածել գործող իշխանությունների հակաիրավական, հակասահմանադրական այս գործողությունները և դատապարտել դրանք։ Գործողությունների հետագա ընթացքի մասին լրացուցիչ կիրազեկենք»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում