Ներքին 2 տարի առաջ - 14:20 01-02-2024

Հայտնի ֆրանսիական երգ կար, հիշո՞ւմ եք․ մի անգամ լինքը ուղարկել եմ. վարչապետ

Վարչապետն անդրադարձել է էներգետիկայի ոլորտին։ Նա նշել է, թե կան ոլորտներ, օրինակ՝ էներգետիկան, «որն այսօր այնպիսին չէ, ինչպես, ասենք, 10 տարի առաջ»․ «Էներգետիկայի մասին մեր գիտելիքները՝ ամենահայտնի պրոֆեսիոնալներով, հնացած են։ Կապի մասին մեր ընկալումները հնացած են, շատ են հնացած»,- ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է. «Իրավիճակներ կան, երբ ես ժամանակին՝ 2-3 տարի առաջ, քննարկումների ընթացքում հենվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացության վրա, և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել, որովհետև երբ գնում ենք ուրիշ տեղեր, տեսնում ենք՝ այդ նույն հարցերով ինչ քննարկում է եղել, և ինչի է բերել»։

Նա անդրադարձել է քննադատություններին, թե կառավարությունը չի լսում մասնագետներին. «Որ ասում են՝ այ էս հարցը կառավարությունը քննարկում է, բայց մի հատ մասնագետներին չի հարցնում… բայց, ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք՝ այն մարդիկ, որ մասնագետի դրոշով շքերթ են անում, ինչքանո՞վ են մասնագետ, կամ ինչի՞ մասնագետ են, կամ մասնագիտությունը, որ ունեն, 2024թ. կարիքներին որքանո՞վ է բավարարում։ Լավ, ամեն ինչը հո դիպլոմով ու գիտական աստիճանով չի՞»։

Ըստ վարչապետի՝ հիմա քաղաքական առաջնորդության ժամանակն է. «Այդ քաղաքական առաջնորդությամբ է, որ մասնագետ պետք է ունենանք։ Այո, մենք ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում տեսնում ենք՝ ամենաթարմ ինֆորմացիան, որ իրենք ունեն, 1993 թվի է։ Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից ետ են պահում՝ չգնաք այնտեղ, անտառ չմտնեք, գայլը մեզ կուտի։ Անտառ չենք մտնում, գայլն է գալիս՝ մեզ ուտում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից