Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:56 23-09-2025

2025-ի հունվարին Սյունիքի առաջնագծում Ադրբեջանի կրակոցները չի հիշո՞ւմ 1 տարի 7 ամիս խաղաղության մասին խոսող հավը. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

2025-ի հունվարին Սյունիքի առաջնագծում, ավելի կոնկրետ՝ Խոզնավար, Խնածախ գյուղերի վրա Ադրբեջանի կրակոցները չի հիշո՞ւմ արդյոք 1 տարի 7 ամիս խաղաղության, սահմանին կրակոցների բացակայության մասին խոսող հավը։

Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա, կոտրում ապակիները, վնասում տանիքներն ու պատերը, թիրախավորում մեր դիրքերը, և միայն երջանիկ պատահականությամբ զոհեր չէինք ունենում, իսկ ԱԱԾ-ն սահմանամերձ գյուղերի բնակիչներին վախեցնում էր, թե հանկարծ չխոսեն, չպատմեն Ադրբեջանի ագրեսիայի մասին։

Թե՞ այդ սահմանային կրակոցները ոչ թե Ադրբեջանը, այլ Կամբոջան է արձակել, ինչպես վերջին օրերին ասում է հավերի նոր աքլոր Թրամփը։

Հավերի կտերը մի կերեք։ Սեփական ուղեղ ունեցեք, հիշողություն ունեցեք, հավ մի եղեք, եթե նույնիսկ այդպես ձեռնտու է։

Հավերին վերջում մորթում են։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»