Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:50 01-02-2024

«Հայաստանի պատմության» կողմնակիցները գիշերային գրոհներ են կազմակերպում 

E-draft.am-ում «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծը բուռն քննարկվում է։ Հարյուրավոր կարծիքներ և մեկնաբանություններ են գրում նախագծի ընդդիմախոսները, փաստարկներ բերում հօգուտ «Հայոց պատմությանը»։ «Հայաստանի պատմության» կողմնակիցների կարծիքներ, մեկնաբանություններ չկան, բայց կողմ քվերակողների թիվը թռիչքաձև աճում է գիշերվա ժամերին, ինչը ողջամիտ կասկած են հարուցում, որ ոչ թե քվեարկում են, այլ տեղի է ունենում լցոնում։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը պաշտպանող մեկնաբանությունների բացակայությունը վկայում է, որ նրա համակիրները թեմային չեն տիրապետում, հավանաբար, չեն հասկանում, թե ինչ է նշանակում «Հայաստանի պատմություն», ինչ կարող է փոխվել, եթե առարկան այդպես անվանվի։ ՔՊ-ական պատգամավորները և ԿԳՄՍՆ պաշտոնյաները հրապարակային ելույթներում, հարցազրույցներում չեն կարողանում պարզ ներկայացնել նախաձեռնության նպատակն ու ակնկալիքները։ Ենթադրելի է նաև, որ ՔՊ-ականները լուրջ չեն ընդունում այս թեման։

E-draft.am-ում նախագծի հիմնավորում բաժնում նշված է, որ առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Քանի՞ ՔՊ-ական է պատկերացնում, թե ինչ է պետության և պետականության գաղափարը։ Կարո՞ղ են թվարկել իրենց մասնակցությամբ մի քանի միջոցառում, որոնք նպաստել են պետության և պետականության գաղափարի ամրապնդմանը։ 2018-ից ի վեր քանի՞ օրենք ու որոշում է ընդունվել պետության գաղափարի ամրապնդման նպատակով։

Եթե ՔՊ-ական իշխանությունն, իրոք, նպատակ ունենա ամրապնդել պետության, անկախության գաղափարը, ապա առաջին հերթին ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու որոշում կընդունի, լյուստրացիայի կանցկացնի, հանրային մուլտիպլեքսից կհանի ռուսական ալիքները, կազգայնացնի հանիրավի օտարված ենթակառուցվածքները, դեսովետիզացիա կանի և այլն։ Փաշինյանը այսպիսի իրական, լուրջ բաներ չի արել, չի ուզում կամ չի համարձակվում անել։

Առանց վարանելու կարելի է ասել, որ ՔՊ-ական իշխանությունը 2018-ից վարում էր ծայրահեղ ռուսամետ, հակաքաղաքակրթական կուրս, որը հանգեցրեց 2020-ի պատերազմին ու մեր պարտությանը։ Իսկ 2022-ից՝ դաշնակից է փնտրում, բայց պետությունը ռուսական իներցիոն ազդեցությունից դուրս բերելու ուղղությամբ քայլ չի անում, պետությունն ամրապնդող ոչ մի պայմանագիր չի ստորագրում, ոչ մի օրենք, որոշում չի ընդունում, հրաման չի արձակում։ Այս ամենը տեսնող նիկոլականը, հավանաբար, հասկանում է, որ ՔՊ-ն պետության գաղափարն ամրապնդելու խնդիր չունի։ Հետևաբար՝ ՔՊ-ականն այս նախաձեռնությանը հումորով է վերաբերվում։ Եվ այս հիմքով է ենթադրելի, որ «անհայտ անձը» գիշերային լցոնում է անում, որ ցույց տա, իբր Փաշինյանը վարկանիշ ունի։

Ջերմեռանդ ընդդիմախոսության ֆոնին պարտիզանական գիշերային գրոհները զավեշտալի երանգ են հաղորդում քննարկմանը, ուղղորդված անլրջացնում այն։ Սակայն, մեծ հաշվով՝ քննարկումն արդեն դրական արդյունք արձանագրել է։ Ժողովրդի մի ստվար հատվածը, մասնագիտական համայնքը, կրթական հաստատությունները համախմբվել և հաստատակամորեն պաշտպանում են «Հայոց պատմությունը»։ Այսպիսով՝ ժողովուրդը ցույց է տալիս, որ անտարբեր չի քաղաքական գործընթացներին, մանավանդ՝ երբ թեման առնչվում է Հայոց պատմությանը, իր ինքնաճանաչման հայելիներից մեկին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան