Արարատ Միրզոյանը և Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել անվտանգային իրավիճակի շուրջ
copy image url

Արարատ Միրզոյանը և Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել անվտանգային իրավիճակի շուրջ

Ներքին 5 ժամ առաջ - 16:33 08-07-2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։

Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն նպատակով գործադրվող ջանքերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ։