Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:25 31-01-2024

Բելգիայի խորհրդարանի նախագահն ընդունել է Հայաստանի դեսպանին

Հունվարի 23-ին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Թիյոյի հետ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի շարունակական աջակցության դրսևորումները՝ արտահայտված բանաձևերի և հայտարարությունների տեսքով, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում։

Տիգրան Բալայանը մանրամասն ներկայացրել է իր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները, Բելգիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հումանիտար հետևանքներին, և ներկայացրել ավելի քան 140․000 բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրած ջանքերը։

Այս կապակցությամբ դեսպան Բալայանը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Նախագահ Թիյոն իր հերթին նշել է, որ Բելգիան դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և հայերի բռնագաղթը կարևորել հայ ազգաբնակչության՝ հայրենիք ապահով վերադարձի իրավունքի պաշտպանությունը։

Նա դրական է գնահատել հայ-բելգիական համագործակցությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացը՝ ԵՄ-ում Բելգիայի նախագահության համատեքստում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Բելգիայում կայանալիք ընտրություններին և նախընտրական զարգացումներին։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր