Մամուլ 2 տարի առաջ - 08:56 31-01-2024

ՔՊ-ն ԲԴԽ անդամ կընտրի՝ երկու երեխաների մոր հետ ամուսնության միջոցով ծառայությունից ազատված Կարեն Թումանյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն հանդիպել է ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ն հասկացրել է Թումանյանին, որ իրեն ընտրելու են, ու անգամ ՔՊ-ի համար միեւնույնն է այն հանգամանքը, թե ինչ ճանապարհով է ԲԴԽ թեկնածուն ազատվել զինվորական ծառայությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերլը սկանդալային բացահայտում էր արել այն մասին, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը:

Նա 2023թ. մայիսի 25-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում էր առաջադրվել, սակայն ՔՊ-ն մերժեց նրա թեկնածությունը: Հիմա Արփի Դավոյանը կրկին առաջ է բերել նույն Կարեն Թումանյանին, բայց էլի խնդիրներ են առաջացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ ջանքերով՝ անգլուխ մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության գնահատական տա Կարեն Թումանյանի մասով՝ դրական կամ բացասական: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սկանդալային բացահայտում է արվել Կարեն Թումանյանի կենսագրության մեջ: Պարզվում է, որ 1976 թ. ծնված Թումանյանը, որի 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա եւ այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որն արդեն 90-ականներին երկու երեխա ուներ:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»