Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 30-01-2024

Կառավարությունը խանգարում է, որ բանակն ուժեղանա․ հարցում

Հունվարի 28-ին նշվում էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Սակայն ոչ մի զորահանդես և միջոցառում չեղավ։

Իշխանությունները միայն բավարարվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառում կազմակերպելով, որը հիմնականում ելույթների մակարդակով էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսում էին ատեստավորումից, նոր համազգեստից և այլն։

Փաշինյանը խոսում էր նաև զիջումներից և հավելում, որ տարածքային որևէ պահանջ չունի Ադրբեջանից և այլ պետություններից։

Այս ֆոնին տարբեր փորձագետներ առաջարկներ էին անում ՀՀ բանակի հզորացման համար։ Նրանց մի մասը նշում էր, որ իշխանությունները ինչպես կազմալուծեցին Արցախը, այնպես էլ այսօր քանդում են Հայաստանի Զինված ուժերը։ Մյուս մասն էլ համոզմունք էր հայտնում, որ պետք է Ռուսաստանի հետ խզել հարաբերությունները, իսկ ոմանք էլ դա սխալ են համարում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարում, որ Հայաստանի բանակն ուժեղանա։

«Կառավարությունն է խանգարում, ամեն ինչով»,- մեր հարցին ի պատասխան ասաց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում