copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:08 29-01-2024

Լուսանկարը դարձնում են պոռնոգրաֆիկ և փող են պահանջում. ինչ անել

«Սա նոր բան չէ․ սա շանտաժի ձև է, երբ ֆոտոշոփ են անում նկարները՝ դարձնելով պոռնոգրաֆիկ լուսանկար, որից հետո էլ գումար են պահանջում չհրապարակելու դիմաց»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում տեղ գտած մի հրապարակման, որով անհայտ անձը, սպառնալով տարածել օգտատիրոջ՝ ֆոտոշոփով ստացված մերկ լուսանկարները, գումար էր պահանջել նրանից։

Քաղաքացին, որ չցանկացավ անվանական ներկայանալ նյութում, Oragir.News-ի հետ զրույցում խոսեց որոշ մանրամասների մասին։

«Այսօր կեսօրին՝ մոտավորապես ժամը 16։00-ին, իմ տելեգրամյան հեռախոսահամարին նամակ եմ ստացել իմ անունով բացված մերկ լուսանկարներով ալիքից, որտեղ վերցված են իմ հին ֆոտոները և նույն ֆոնով ու նույն դետալներով այլ աղջկա մերկ մարմին է դրված։ Ինձ գրել էին, որ եթե առաջիկա 2 ժամվա ընթացքում ես 250 հազար դրամ տերմինալով իրենց չուղարկեմ, այդ բոլոր լուսանկարները կտպեն և կհանրայնացնեն ամբողջ քաղաքով, կցրեն և կուղարկեն իմ ընկերներին»։



Քաղաքացին, քաջատեղյակ լինելով շարունակաբար իրականացվող նման հանցագործություններից, նամակն ստանալուց անմիջապես հետո դիմել է Սամվել Մարտիրոսյանին․

«Ես, բնականաբար, իմանալով այս հանցագործության մասին, առաջինը Մարտիրոսյան Սամվելի հետ խոսեցի այս մասին, ու ինքը հորդորեց ոչ մի կերպ չպատասխանել, քանի որ հատկապես տելեգրամը ոչ մի կերպ չի վերահսկվում, և հնարավոր չէ պարզել անձի ինքնությունը, դրա համար էլ պարզապես բլոկեցի իրեն»։

Մեդիափորձագետի խոսքով՝ կարևոր է նման իրավիճակներում անձի ճիշտ ինքնատիրապետումը, ինչից էլ կախված է հանցագործի հետագա գործելակերպը։

«Այս դեպքում շատ լավ է, որ տուժողը կայուն անձնավորություն է։ Խնդիրը սկսվում է, երբ նման դեպք լինում է դպրոցական երեխաների հետ, որոնք իրենց կորցնում են, ամաչում են։ Այստեղ լուծումն այն է, որ բոլորը հասկանան այն մասին, որ շանտաժիստների դեմ միակ պայքարն իրենցից չվախենալն է։ Պարզապես պետք է դադարեցնել շփումը և ուղղակի հայտարարել, որ իրենց դեմ որոշակի գործընթացներ են կատարվելու։ Եթե հանկարծ մարդը կասկածի, նեղվի, վախենա, սկսի հետը բանակցել, վիճակը բարդանալու է»,- արձանագրեց Սամվել Մարտիրոսյանը։

Ավելի ուշ, երբ տուժած քաղաքացին դիմել է իր ընկերներին, որ զգոն լինեն ստեղծված իրավիճակում, հանցագործը կրկին կապ է հաստատել իր հետ․

«Հետո՝ ժամը 17։00-ին, սկսեցի տարածել բոլոր ընկերներիս, որ նման բան է տեղի ունեցել և որ զգուշանան։ Դրանից հետո ինքը ինձ վոթսապով կրկին գրեց, որ դա ճակատագրական սխալ էր, որ հիմա բոլորին կուղարկի, բայց, փաստացի, մինչև հիմա ոչ մեկին ուղարկված չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց տուժածը։

Մեդիափորձագետի խոսքով՝ երեխաները պիտի իմանան, որ չի կարելի վախենալ ու գոնե պիտի դիմեն մեկին, որ ընկեր է, ուսուցիչ է, կամ ծնող է, եթե միայնակ չեն կարող այդ իրավիճակից դուրս գալ։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է խնդրին համապարփակ և ընդհանրական լուծում տալ՝ դիմելով համապատասխան օրինապահ մարմիններին, Մարտիրոսյանն ասաց․

«Անհույս է, բայց ոչ այն պատճառով, որ համակարգը թույլ է, որովհետև մինչև գործ հարուցվի, մինչև դիմեն այդ սոցիալական հարթակներին, կանցնեն ամիսներ։ Դա, ամեն դեպքում, փրկություն չէ։ Ոստիկանությանը արժե դիմել զուտ դրանց պատժելու համար, բայց իրավիճակը փրկել այդ պահին, իրենք չեն կարող։ Կարելի է անգամ չարգելափակել․ պետք է ընդամենը դադարել շփվելը։
Չեմ կարող ասել անգամ, թե ովքեր են նրանք․ դա շատ ընդհանրացված գործընթաց է։ Այդ մեկը կարող է լինել ինչ-որ հին կիբերհանցագործ, հոգեկան շեղումով ինչ-որ տարիքով մարդ, ու դա կարող է լինել ինչ-որ դպրոցական դեբիլ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:11 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
21:58 Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
08:38 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
23:12 Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
14:20 Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել
12:30 Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես
22:54 X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին
10:10 Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն
19:18 Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար
23:41 Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո

Ձեզ գուցե հետաքրքրի