Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 12:10 29-01-2024

Հայաստանում բարոյականություն գոյություն չունի. հարցում

Վերջին տարիներին մեր հասարակության շրջանում սուտն ու կեղծիքը այնքան են տարածվել, որ բազմաթիվ հոգեբաններ պնդում են, թե մեր հասարակությունն այսօր գտնվում է բարոյական ճգնաժամի մեջ։

Բարոյական ճգնաժամը դրսևորվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում և իր ազդեցությունն է ունենում երկրի ընդհանուր զարգացման վրա։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ Հայաստանում կա՞ բարոյականության ճգնաժամ։

Հարցված քաղաքացիներից մի քանիսը վստահեցրեցին, որ բարոյական ճգնաժամ կա, քանի որ Հայաստանը կրկնօրինակում է Եվրոպային։

«Ամբողջ աշխարհում կա, Հայաստանն էլ կրկնօրինակում է արտասահմանցիներին»,-ասաց մի կին։

Մի տղամարդ էլ թվարկելով ներկա իրավիճակի թերություններն ասաց.

«Սուտ խոսելը, վատ պահվածքը, մեկը մյուսի նկատմամբ անհարգալից լինելը։ Շատ բացասական կողմեր են ավելացել մեր ազգի մեջ, և դա ցավալի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում