Հարցում 2 տարի առաջ - 11:00 27-01-2024

Հայաստանում առանց վարկերի ապրելն անհնար է․ հարցում

Չնայած Հայաստանի կառավարությունը պնդում է, որ երկրում տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր են, այնուամենայնիվ մեր քաղաքացիները դա իրենց կյանքում չեն տեսնում։

Սրա վկայությունն է հանդիսանում այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծամասնությունը սպառողական վարկեր ունի բանկերում։

Քաղաքացիների մեծամասնությունը բանկերից վարկեր են վերցնում, քանի որ աշխատանք չունենալու, կամ ցածր եկամտի պատճառով չի հասցնում հոգալ իրենց խնդիրները։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ապրել առանց վարկերի։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ առանց վարկերի ապրելն անհնար է, քանի որ կյանքը դժվարացել է։

«Ընդհանրապես չենք կարողանում ապրել, առանց վարկի ո՞նց կապրենք»,- ասաց մի կին։

Մեր համաքաղաքացիներից մեկն էլ հարցին ի պատասխան ասաց, որ, եթե ճիշտ օգտագործեն գումարը, ապա վարկ վերցնելու խնդիր չի առաջանա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում