Ես մեխանիկ եմ․ խորը վերլուծություններ չեմ կարող անել
copy image url

Ես մեխանիկ եմ․ խորը վերլուծություններ չեմ կարող անել

Ներքին 1 տարի առաջ - 20:30 24-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը նախօրեին անդրադարձել էր նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ հնչեցված հայտարարությանը։ Միրզոյանը պնդել էր, որ ցանկացած Սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն՝ անդրադառնում է արտաքին հարաբերությունների վրա և այս առումով մեր սահմանադրությունը բացառություն չէ։

Ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ և փորձագետներ պնդում են, որ նոր սահմանադրություն ընդունելով՝ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը։

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի օրը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է նոր սահմանադրություն ընդունի, քանի որ գործող սահմանադրությունը «տարածքային պահաջներ է պարունակում Թուրքիայի դեմ»։

Oragir.News-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես, ինչ նոր նախաբանի կամ հոդվածների շնորհիվ է նոր սահմանադրությունը ՀՀ-ն դարձնելու ավելի մրցունակու կենսունակ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում, ինչին ի պատասխան նա նշեց․ «Պետք է խոստովանեմ, որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել՝ առավել ևս, որ մեջբերում եք արտաքին գործերի նախարարի խոսքերը, ով մասնագիտությամբ պատմաբան է։ Ես մասնագիտությամբ մի քիչ հեռու եմ՝ մեխանիկ եմ, և հետևաբար սահմանադրության վերաբերյալ խորը գնահատականներ տալ կամ վերլուծություններ անել չեմ կարող»։

Հարցին, թե որքանով է նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը կապված Ադրբեջանի նախագահի պահանջների հետ, Հովիկ Աղազարյանը նշեց՝ համաձայն չէ, որ գործող սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներ ունի։ Նա Ալիևի այս անհանգստությունն անհիմն համարեց՝ ասելով՝ որքանով ծանոթ է մեր սահմանադրությանը, նման պահանջներ չի տեսել։

«Եթե խոսքը վերաբերում է նրան, որ մեր սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին, որտեղ արծարծված է ցեղասպանության խնդիրը, ապա դրանք նույն բանը չեն։ Եթե մենք ասում ենք ցեղասպանություն, ցեղասպանության ճանաչում և դատապարտում, այդպես ասում է յուրաքանչյուր հայ, դա մի բան է, իսկ հարևան երկրի նկատմամբ պետական մակարդակով պահանջատիրական դրսևորում ցուցաբերելը մեկ այլ բան է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրի նկատմամբ տարածքային նկրտում չունի»,- կարծում է նա։

Հովիկ Աղազարյանը շեշտում է, որ չնայած Անկախության հռչակագրում նշված է, որ յուրաքանչյուր հայի նվիրական երազանքն է, որ արդարությունը վերականգնվի ու ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց ծավալվի, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ եթե Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը, ապա ՀՀ-ն որևէ պահանջ է ներկայացնելու։ Նրա համոզմամբ՝ դա տեղի չի ունենա, քանի որ դրա համար հիմքեր չկան․ «Հետևաբար ես չեմ գտնում, որ Ալիևի հայտարարությունը լուրջ հիմքեր ունի»։

Իշխանական պատգամավորը չբացառեց, որ նոր սահմանադրության տեքստից կարող է հանվել Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Նա նկատեց, որ երբ Անկախության հռչակագիրն ընդունվեց, և դրա կարևոր դրույթներից մեկն էլ այն էր, որ հիմք է դրվում անկախ պետության ձևավորումը, ապա այդ դրույթը կատարված է, և մենք՝ որպես հռչակագրի ժառանգորդներ, պարտավոր ենք մեր պետականությունը պահպանել ու զարգացնել։

Աղազարյանի խոսքով՝ Անկախության հռչակագրում կան դրույթներ, որոնք ընդունվել են այդ ժամանակների պահի թելադրանքով և առկա աշխարհաքաղաքական իրողություններին համահունչ։

«Բայց ոչ մի երկրի ոչ մի հռչակագիր՝ իր բոլոր դրույթներով, ինչ-որ սահմանափակ ժամանակահատվածում ի կատար չի ածվել։ Հետևաբար կարող է նաև հղում չլինի, ես դա պարտադիր չեմ համարում»,- ասաց նա։

Պատգամավորը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ նոր սահմանադրությունից հնարավոր է և հանվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը, սակայն դա չի լինի Ադրբեջանի նախագահի պահանջով։

«Հետևաբար եթե գանք այն համոզմանը, որ դրույթը պետք է հանվի, ապա քննարկումներ պիտի լինեն։ Մեր ընդդիմադիրները կասեն, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի պահանջով, բայց բոլոր դեպքերում մենք պետք է սառը դատենք, և, միգուցե պարոն Միրզոյանը հենց դա է նկատի ունեցել՝ մրցունակություն տերմինն օգտագործելով․ մենք պատրաստ ենք ապրելու աշխարհում բոլոր պետությունների կողմից ընդունված կանոններին համապատասխան։ Հավանաբար այդ իմաստով է պարոն Միրզոյանն ասել մրցունակ սահմանադրություն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»