Արցախի երիտասարդները բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը
copy image url

Արցախի երիտասարդները բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը

Ներքին 1 տարի առաջ - 15:29 24-01-2024
Բարգավաճ Հայաստան կուսակցության Ուսանողական խորհրդի անդամները օրեր առաջ հանդիպել են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթևերի և ՀԿ-ների ղեկավարների, Արցախի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նախ ողջունել է Արցախի երիտասարդներին, հույս հայտնել, որ Արցախում մշտապես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած և պետականամետ մտածելակերպ ունեցող երիտասարդները Հայաստանում ևս իրենց ուրույն դերակատարումն են ունենալու պետականաշինության գործընթացում: Այս մասին հայտում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆեյսբուքյան էջում.

«ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների նախանշմանը:

Արցախի երիտասարդները նախ խնդրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցել իրենց գնահատանքի խոսքերը՝ Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ցուցաբերված համակողմանի և կարևոր աջակցության համար, նշելով, որ Արցախի մեր հայրենակիցները շատ բարձր են գնահատում հատկապես դժվարին այդ ժամանակահատվածում իրենց կողքին գտնվելու հանգամանքը:

Երիտասարդները նաև բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին ու մտահոգություններին: Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական հանդիպումների ընթացքում հստակեցնել իրականացվելիք միջոցառումների ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպման ավարտին Արցախի երիտասարդները շրջայց են կատարել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթներին»:

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն