Ներքին 2 տարի առաջ - 14:38 24-01-2024

Երևանում մեքենաների վրա ընկած ծառը կենսունակության ավարտին մոտ էր․ Արմեն Բեգոյան

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։

Oragir.News-ը կապ հաստատեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, ով ասաց, որ ծառը եղել է կենսունակության ավարտին մոտ ծառ և ձյան ծանրությունից կոտրվել է։
«Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ Երևանի կանաչ ֆոնդի ծառերի մոտ կեսը կամ կորցրել են կենսունակությունը կամ գտնվում են դրա ավարտին մոտ։ Հետևաբար դրանցից որոշներն ավելի վատ վիճակում են գտնվում և ձյան ծանրության տակ ենթարկվում են տապալման, ինչը որ տեղի է ունեցել այսօր»։

Հարցին՝ կոտրված ծառը համարակալված եղե՞լ է հետագայում այն հատելու համար, ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ կոնկրետ այդ ծառի մասով չի կարող ասել, թե եղել է համարակալված, թե ոչ, սակայն գիտի, որ տվյալ հատվածում մի քանի ծառ այս տարի ենթակա են հատման․

«Չեմ կարող այս պահին ասել, թե ծառը նախապես համարակալված եղել է, թե ոչ, բայց 2024 թվականին Աբովյան փողոցում նախատեսված է ծառատունկ և ոչ կենսունակ ծառերի հեռացում, իսկ դրանց փոխարեն կտնկվեն խիստ արժեքավոր ծառեր»։

Ճշտող հարցին՝ այս տարվա ընթացքում քանի՞ ծառ է հատվելու, Արմեն Բեգոյանը նշեց, որ ոչ կենսունակ ծառերի թիվը շատ է, դեռևս հստակ թիվ չկա, միայն կարող է ասել, որ այս տարի տնկվելու է շուրջ 2000 ծառ։

«Ինչքան արագ կատարենք կենսունակությունը կորցրած ծառերի հատումը Երևան քաղաքում, այնքան զերծ կմնանք նման պատահարներից, Աստված չանի ծառերն ընկնեն մարդկանց վրա ու մարդկային զոհեր լինեն, որն ավելի ողբերգական ավարտ կունենա»,- եզրափակեց Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով