Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 14:10 22-01-2024

Նիկոլ Փաշինյանը եկել է հարկահավաքությամբ զբաղվելու համար. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Անդրադառնալով հարկային պարտավորություններին վարչապետն ասել է. «Եթե դու ուզում ես ունենալ պետություն, դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ, չկա պետություն»։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով` ի՞նչ է պետք պետություն ունենալու համար։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին, ոմանք ասացին, որ լավ պետություն ունենալու համար խելք է պետք, և սեր՝ դեպի հայրենիքը։

Հարցվածներից մեկն էլ այսպես պատասխանեց.

«Լավ ղեկավար է պետք, Փաշինյանին հանենք, ամեն ինչ լավ կլինի»։

Մի տղամարդ էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասաց, որ վերջինս եկել է իշխանության հարկահավաքությամբ զբաղվելու համար։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում