ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով նիստերին:
ՄԱԿ ԱԽ նիստը կանցկացվի այսօր։
Նշվում է, որ Արևմուտքի երկրները շարունակում են Կիևին զինամթերք մատակարարել, որոնք օգտագործվում են ռուս խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար: Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինային արևմտյան սպառազինությունների մատակարարման վերաբերյալ: