Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:10 20-01-2024

Ուշագրավ հակասություններ ու ցուցմունքներ՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցների գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել է նաեւ նրա կնոջը: Եվ, ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:

Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն Հարություն Հարությունյանը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է ՈՒջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է:

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ ուշագրավ իրադարձություններ են կատարվում այս քրեական գործով. բանն այն է, որ դատարանի որոշմամբ՝ հունվարի 17-ին կալանքի պետք է տանեին Հարություն Հարությունյանին: Արդյունքում՝ իրավապահները Հարություն Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում այն ժամանակ, երբ կալանքի ժամկետը անցած է լինում, եւ քրեակատարողական հիմնարկը, կալանքի ժամկետը անցնելու հիմքով, հրաժարվում է Հարությունյանին կալանավորել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանին տանում են ոստիկանության Նաիրիի բաժին: Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանի հարազատներն ասում են, որ նրան ապօրինի կերպով են պահում անազատության մեջ: Վերջիններս պնդում են, որ Հարությունյանին ազատ արձակեն, եւ որ իրենք չեն խուսափի կրկին ներկայանալ իրավապահներին. սակայն, կալանքի ժամկետն անցել է, եւ Հարություն Հարությունյանին դեռեւս ապօրիի կերպով պահում են անազատության մեջ մինչեւ կալանքի նոր որոշում կբերեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան