Ներքին 11 ամիս առաջ - 19:44 25-07-2025

ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել

ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

Այսպես. Արամ Տեր-Խաչատրյանը 2015 թվականի նոյեմբերի 20-ից հանդիսացել է «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերության մասնակից, ինչպես նաև՝ տնօրեն։ Վերջինիս պատկանող ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 7310 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեում գտնվող, 01- 0004-01-06-0548 կադաստրային ծածկագրով, 2160մ2 մակերեսով հողատարածքը, որում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար դեռևս 2011 թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 01/18-Շ-102 շինարարության թույլտվությունը՝ 1100 օր ժամկետով։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիշյալ` Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեի հողատարածքում կառուցապատման համար քաղաքաշինական հնարավոր խոչընդոտների, այդ թվում՝ շինարարության թույլտվության չտրամադրման, նախկինում տրված շինարարության թույլտվության ժամկետը չերկարաձգելու մտավախության մասին Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբերին տեղեկացրել է իր ծանոթ Գևորգ Գևորգյանին՝ նշելով խնդրի դրական լուծման դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրաստակամության մասին։

Արամ Տեր-Խաչատրյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, Գևորգ Գևորգյանը նրան խորհուրդ է տվել իր միջոցով դիմել՝ ծանոթին՝ Թաթուլ Ասիլյանին՝ հայտնելով, որ նա անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձանց շրջանում։ Ընդունելով Գևորգ Գևորգյանի խորհուրդը՝ Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նրա միջոցով վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացրել է Թաթուլ Ասիլյանին: Տեղեկանալով Արամ Տեր-Խաչատրյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով նրան պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը Գևորգ Գևորգյանին վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Ընդ որում, Թաթուլ Ասիյանը Գևորգ Գևորգյանին հայտնել է նաև, թե իբր հիշյալ՝ 80.000.000 ՀՀ դրամից շուրջ 40-50.000.000 ՀՀ դրամն իր ծանոթ պաշտոնատար անձինք պահանջել են որպես կաշառք, իսկ գործընթացը սկսելու համար նախնական անհրաժեշտ է նրանց փոխանցել 40.000.000 ՀՀ դրամ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը