Մամուլ 2 տարի առաջ - 08:10 19-01-2024

Հայտնի է ՔՊ-ից Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած նոյեմբերին ՔՊ վարչության որոշմամբ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը, ով 2018-ի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի մոլի աջակիցը, հեռացվեց կուսակցությունից։

Չնայած ՔՊ-ականները գերադասեցին լռել նրան հեռացնելու պատճառների մասին, ինքը՝ Ասիլյանն էլ հայտարարեց, թե իբր պատճառը եղել են արցախցիների վերաբերյալ իր գրառումները, մասնավորապես այն, թե ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը, սակայն ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ականին հեռացնելու պատճառներն այլ են, նրան ոչ միայն պետք է հեռացնեին, այլեւ նա իրավապահների տեսադաշտում պետք է հայտնվեր, քանի որ ներքաշվել է կոռուպցիոն գործարքների մեջ, բազմաթիվ քաղաքացիներից գումար է շորթել՝ շինթույլտվությունների համար «վերեւներին» միջնորդելու նպատակով:

Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է՝ 500-700 հազար դոլարի, սակայն խոստումները չի իրականացրել, կոռուպցիոն շղթան ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, եւ նա հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ