Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 15-01-2024

ՀՀ-ն ԵՄ անդամ կդառնա 20-30 տարի հետո. հարցում

Չնայած Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, այնուամենայնիվ, մեր երկրում պարբերաբար քննարկումներ են ծավալվում, թե արդյոք մեր երկիրը պետք է անդամակցի՞ Եվրոպական միությանը, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին մեր հարևան Վրաստանը ստացավ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, ինչից հետո Հայաստանում այս քննարկումները նոր թափ ստացան։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցման միջոցով քաղաքացիներից փորձել է պարզել, թե իրենց կարծիքով՝ Հայաստանը ե՞րբ կարող է դառնալ ԵՄ անդամ։

«Որ մեր ղեկավարությունն այսպես շարունակի, երևի Հայաստան էլ գոյություն չի ունենա»,- ասաց հարցվածներից մի կին։

Մի տղամարդ էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ԵՄ անդամ երբեք չի դառնա։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ պատասխանեց, որ դա երկար գործընթաց է, և հնարավոր է, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնա 20-30 տարի հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում