copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:03 05-01-2024

Վանաձորի դպրոցներից մեկի մասնաշենքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 5-ին, ժամը 05։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի նախկին մասնաշենքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի մեկ հարկանի շինության (դպրոցի նախկին մասնաշենք) տանիքում (մոտ 1600 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 08։10-ին։

Ամենից շատ դիտված