Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 21:00 31-12-2023

«Տոնազավրը»․ ինչ է ներկայացնելու Համազգային թատրոնը հունվարին

Հունվարին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը իր փոքրիկ հանդիսատեսին պատրաստվում է նվիրել ամանորյա հրաշք:

Խոսքը Թոմ Ֆլեթչերի «Տոնազավրը» ներկայացման մասին է, որը թատերայնացված ընթերցանության ձևաչափով է: Ընդ որում՝ ներկայացումը առաջինն է իր տեսակով նաև այն իմաստով, որ առաջին թատերայնացված ամանորյա ներկայացումն է թատրոնի խաղացանկում:

Սա պատմություն է Ուիլյամ Դադևանի և իր դինոզավր ընկերոջ մասին: Ներկայացմանը մասնակցում են Տաթև Ղազարյանը, Հայկ Պետրոսյանը, Լիլի Գալստյանը և Գևորգ Մարգարյանը, որոնք չորս էլ դերասաններ են Համազգային թատրոնից:

«Քանի որ Վիշապի տարի է, մենք ընտրեցինք «Դինոզավր Տոնազավր» հեքիաթը: Այն հաստափոր գիրք էր, որը մենք վերածեցինք փոքր պիես-հեքիաթի: Ես և մեր ռեժիսորը՝ Գայանե Անդրեասյանը, կարողացանք այս ներկայացումը «ի մի բերել», և հանձնելու ենք մեր փոքրիկ հանդիսատեսի դատին հունվարի 3-ից»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթև Ղազարյանը:

Դերասանուհու խոսքով՝ երեխաները կներգրավվեն հեքիաթի մեջ և ականատես կլինեն բազում հրաշքների, որոնք տեղի կունենան հենց իրենց աչքի առաջ:

Թատրոնի երիտասարդ դերասանուհի Լիլի Գալստյանն էլ, ով մարմնավորում է Փաթիլ Ձյունիկ անունով էլֆին, վստահեցրեց, որ երեխաները կսիրեն իրենց ներկայացումը.

«Մեծ սիրով եմ համաձայնել խաղալ ներկայացման մեջ, քանի որ Համազգային թատրոնը ինձ համար ամենահարազատ և ամենասիրելի վայրերից մեկն է: Ես վստահ եմ, որ երեխաները կսիրեն մեր ներկայացումը, և մենք կկարողանանք մեր այս հեքիաթային էլֆական մթնոլորտը փոխանցել իրենց»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի