Ներքին 2 տարի առաջ - 14:37 28-12-2023

Պետպատվերով հիվանդանոցային ծառայությունների համար ՀՀ-ում սահմանափակումներ այլևս չեն լինի

2024-ից ՀՀ բուժհաստատություններում այլևս չեն լինի պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու նախնական բաշխումներ։ Դրա մասին դեկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն օրինագիծը ներկայացնելիս նշել է, որ գործող օրենքով յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի նախարարի հրամանով սահմանված տարեկան առավելագույն սահմանաչափեր։ Նա հավելել է, որ կկազմվի ընդհանուր բյուջե և կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։

Համապատասխան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու շրջանակում առաջարկվում է բացառել առավելագույն սահմանաչափեր ունենալը և, ըստ փաստացի մատուցված ծառայությունների, փոխհատուցել բժշկական կենտրոններին։ Առողջապահության նախարարը շեշտել է, որ բացառություններ կլինեն միայն պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլյոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողնների բուժօգնության միջոցառումները։

Ըստ նախարարի՝ միաժամանակ բուժհաստատություններում կկանոնակարգվեն խնամյալների հերթագրումն ու ուղեգրումը։ Նա նշել է, որ ուղեգրման թղթային տարբերակից հրաժարվելու են և ամբողջովին անցնելու են էլեկտրոնային ուղեգրման համակարգի։

Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին անգամ չեն խոսում այս մասին և մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը հրավիրեց իր հանձնարարականները առանց լրացուցիչ հիշեցնումների իրականացնելու անհրաժեշտության վրա։

«Էդ լավ չի, որ ես 2-րդ, 3-րդ անգամ ստիպված եմ լինում հանձնարարականների մասին հիշեցնել: Եկեք պայմանավորվենք, որ այդ պրակտիկան ընդհանրապես դադարեցվելու է, դա լավ պրակտիկա չէ»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ