copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:12 28-12-2023

Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. վարորդների տուգանքները կզեղչվեն

Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի կեսը, մյուս կեսը կհամարվի վճարված. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Կառավարության հերթական նիստում ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց.

«Նախագծի էությունը հետևյալն է. եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, երկրորդ, եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է ու ասում՝ իմ ծանուցումները պետք չի թղթայինով ուղարկել, ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ է ստանում: Կարծում եմ՝ տրամաբանությունը պետք է մի քիչ փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով: Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում ևս՝ 30 տոկոս։ Մի արձանագրում՝ մենք պետ է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին Police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, ու պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով, այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պետք է անպայման անել»:

Փաշինյանը նշեց, որ տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, հիմա առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 70 տոկոսը վճարում է, պարտքը զրոյանում է։


«Բայց ես կարծում եմ, որ պետք է 50 տոկոսով զեղչը կիրառենք»,- հավելեց Փաշինյանը։

Նա հիշեց իր հայտնի հայտարարությունը, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։

«Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- նշեց վարչապետը՝ նկատի ունենալով բալային համակարգը։

Վարչապետի առաջարկով նախագիծն այսօր չդրվեց քվեարկության։

adv_banner

Ամենից շատ դիտված

00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
12:06 Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է՝ ինքը ողջ է, իզուր են իրեն փնտրում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
12:38 Լոգարանում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը. shamshyan.com
10:58 Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
16:19 Վիրավորանքս այնքան խորն էր, որ չկարողացա լռել․ Լիա Զախարյանին վիրավորած վարորդին ազատել են աշխատանքից
10:12 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ shamshyan.com
08:49 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի