Ներքին 2 տարի առաջ - 12:22 26-12-2023

Սիսիանի 35-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել հարևանի սպանության համար

Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2023թ. դեկտեմբերի 23-ին 35-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել 66-ամյա համաքաղաքացուն: Իրավապահները Սիսիանի բժշկական կենտրոնից հաղորդում են ստացել, որ քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66-ամյա տղամարդ։ Նա մահացել է հիվանդանոցում` այդպես էլ գիտակցության չգալով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Բերման է ենթարկվել Սիսիանի 35-ամյա բնակիչը։

Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչների միջև։ 35-ամյա տղամարդը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է հարևանին։ Տղամարդը խոստովանել է արարքը:

Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ