Ներքին 2 տարի առաջ - 17:47 22-12-2023

28 հազարս ջուրը ընկավ. Citi bike-ը «քցել է» արագ հարստանալ ցանկացողներին 

Ֆինանսական բուրգ հիշեցնող «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքը, որն իր օգտատերերին առաջարկում էր ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով, դադարեցրել է գործունեությունը։ Հարյուրավոր օգտատերեր, խոշոր ներդրումներ են կատարել այդ կայքում և այժմ չեն կարողանում ստանալ իրենց ամենօրյա տոկոսները։

Որպես ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների Ընկերության հայաստանյան ծրագիր ներկայացող ընկերությունը առաջարկում էր 6 հիմնական ներդրումային փաթեթներ, որոնք կոչվում են VIP-ներ։
VIP 1-ի արժեքը 3360 դրամ է, օրական եկամուտը՝ 2,63%
VIP 2-ի արժեքը 6720 դրամ է, օրական եկամուտը՝ 2,77%
VIP 3-ի արժեքը 13.440 դրամ է, օրական եկամուտը՝ 2,94%
VIP 4-ի արժեքը 28.000 դրամ է, օրական եկամուտը՝ 3,12%
VIP 5-ի արժեքը 72.000 դրամ է, օրական եկամուտը՝ 3,33%
VIP 6-ի արժեքը 140.000 դրամ է, օրական եկամուտը՝ 3,57%

Օգտատերերը վերջին շրջանում բողոքներ էին ներկայացնում կայքի աշխատանքի վերաբերյալ, նշելով որ իրենց հաշիվ չեն կարողանում մտնել, և չեն ստանում օրական տոկոսները։

Այդ օգտատերերից մեկը Վահեն է, ով օգտվել է VIP4 տարբերակից, սակայն ներդրում անելուց մի քանի օր անց չի կարողացել մտնել իր էջ, այն արգելափակված է եղել։
«Փորձել եմ դիմել ոստիկանություն և կենտրոնական բանկ, սակայն գործին ընթացք չեն կարողացել տալ, որովհետև ընկերությունը չունի Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիա։ Ստացվում է՝ 28 հազարս ջուրը ընկավ»,- ասում է Վահեն։

Հիշեցնենք, որ «Հետք» կայքն անդրադարձել էր այս թեմային, և մի քանի նոր մանրամասներ էր հայտնել ընկերության սեփականատիրոջ մասին։ Ըստ «Հետքի» տվյալների՝ «Սիթի բայք» կայքի վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը, ում ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ կենտրոնական բանկը վերջերս հայտարարություն էր տարածել, ըստ որի Citibike ընկերությանը լիցենզիա չի տրամադրվել, և այն գործում է Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս։ Այստեղից կարելի է ենթադրել, որ խարդախության զոհ դարձած օգտատերերը ոչ մի կերպ չեն կարող հետ ստանալ իրենց գումարները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»