Ներքին 2 տարի առաջ - 10:10 22-12-2023

Պատերազմից փրկվելով՝ որդիս այրվեց կրակներում․ արցախցի  

Սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը խլեց հարյուրավոր երիտասարդ կյանքեր։ Նրանցից շատերը երեք պատերազմների գեհենից փրկվածներ էին։ Նարեկ Հովսեփյանը մեկն էր այդ տղաներից, ով պատերազմից ժամեր առաջ էր հասել տուն։

Մայրը՝ Լուսինեն, Oragir.News-ի հետ զրույցում մղկտում է, ասում է, որ երեք տղաներին մենակ է մեծացրել, քանի որ ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը, 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս է զոհվել։

«3-ն էլ իմն են, բայց Նարեկս ուրիշ էր, չափից շատ հոգատար՝ բոլորի հանդեպ»,-ասում է Լուսինեն ։
«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։ Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»,- ասում է Նարեկի փոքր եղբայրը, ում խոսքով՝ իրենց համար Նարեկը միշտ ներկա է։

«Երբ որդիս պատերազմից ողջ հասավ տուն, աշխարհը մերը դարձավ,ինչ իմանայինք, որ վաղ էր ուրախանալը, քանի որ Նարեկս շատերի պես գնաց վառելիք ճարելու,որպեսզի կարողանանք տարհանվել։ Սկզբից տեղեկություն չունեինք պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսեցինք որոնել»,- ասում է մայրը։ Նարեկի ընտանիքը մինչև դատաբժշկական փորձաքննության պատասխանը հստատվելը, որտեղ ասես, որ չի փնտրել նրան։

Մոր խոսքով՝ մյուս տղան,ով բժիշկ է, եղբորը փրկելու հույսով նույնիսկ աշխատանքի է անցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, բայց ապարդյուն։

«Ինչ իմանայինք, որ որդիս պատերազմից փրկվելով պիտի այրվի կրակներում»,-մղկտումէ մայրը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»