Ներքին 3 տարի առաջ - 16:37 07-04-2023

Եթե որդիս ապրեր, կնվիրվեր սահմանին․ Համլետի մահվան հանգամանքները

Արդեն հինգ տարի է` չեն բացահայտվում Որդուն կորցնելուց հետո Լիաննա Հարությունյանը բավականին երկար ժամանակ վիճում էր ինքն իր հետ։

Չէր հավատում պաշտոնական վարկածին՝ ինքնասպանություն։ Լիաննան լավ էր ճանաչում կյանքով լեցուն իր որդուն և որոշել էր պայքարել մահվան հանգամանքները բացահայտելու համար․«Ես վստահ եմ, որ իմ տղան նման քայլի չէր գնա։ Համլետը քայլող ուրախություն էր»։

Իր վիշտը Լիաննան կարողացավ սփոփել ուրիշներին օգնելով։2020 թվականին կամավորագրվեց, բայց չզորակոչվեց։ Հնարավորության սահմաններում եղավ զինվորների կողքին՝ քնապարկեր, վերմակներ էր կարում․«Հիմա էլ նույնն եմ անում։Գիտեմ սահմանին լարված վիճակ է։ Ես Համլետից հետո ապրում եմ դստերս համար։ Մխիթարվում եմ իմ աշխատանքով և երկու թոռնիկներովս»։

Նշեենք, որ 2018 թվականի մայիսի 20-ին ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: Պաշտոնական վարկածը դարձավ ինքնասպանությունը։

Լիաննան հիմա էլ փորձում է պայքարել, որ գտնի իրական մեղավորին, բայց Արցախ գնալ չի կարող, որովհետև Արցախը շրջափակման մեջ է։

«Համլետս չէր կարող ինքնասպան լիներ: Նա պայծառ տղա էր ու կյանքը շատ էր սիրում։ Դեպքի գիշերը 12-ին խոսել եմ տղայիս հետ: Ասեց, որ հեռախոսը պահելու հետ կապված խնդիրներ ունի:Ով ծանոթ ունի՝ հեռախոսը չեն վերցնում, ով չունի ձեռքից վերցնում են: Առավոտը 11-ին տղաս արդեն մահացած է եղել»,-պատմում է:

Համլետին ճանաչողներն էլ ասում են, որ հրաշալի երաժիշտ էր ու շատ բարի տղա։ Լիաննա Հարությունյանը ասում է․«Եթե իրավական դաշտում որդուս կյանքից զրկողը պատասխան չկրի՝ վստահ եմ Աստված կպատժի»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ