Ներքին 1 տարի առաջ - 21:00 24-05-2025

Գյումրիի քաղաքապետի հիվանդանոց սարքելու առաջարկը ՔՊ-ի սրտով չէ

Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Ճերմակ հիվանդանոցը» եղել է առաջին բժշկական բազմապրոֆիլ բուժհիմնարկը։ Մինչև 2000-ականները «Ճերմակ հիվանդանոցը» գործող հիվանդանոց էր, օպտիմալացումից հետո շենքը քայքայվում է։

Շենքով հետաքրքրվողներ, կամ այսպես ասած շենքի վրա «աչք ունեցողներ» միշտ են եղել, բայց շենքի հետագա ճակատագրի համար վերջնական որոշում չի կայացվել։

2023 թ. փետրվարին Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, որի ընթաթցքուն քննարկվել էր 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց: Երեք հայտատուների առաջարկն էլ ծանոթ է քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչներին, բայց այդպես էլ չեն կարողացել ընտրել շահավետ առաջարկը։

Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը և 6000 քառակուսի մետր հողատարածքը գնահատել են 750 մլն դրամ, աճուրդի մեկնարկային գին սահմանվել 1 մլրդ 100 մլն դրամը։

Տևական ժամանակ շենքով հետաքրքրվածների անուններ հնչեցին․ շրջանառվում էր դաշնակցական բժիշկ Աշոտ Կուրղինյանի անունը, որը Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի մտերիմներից է։ Հետո եղան նաև խոսակցություններ, որ դաշնակցական բժշկի հետ իշխանությունը ընդհանուր հայտարարի չի եկել։

Գյումրիի նորընտիր քաղաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է, որ «Ճերմակ հիվանդանոցի» շենքը վաճառվի, քաղաքապետը որոշել է, որ շենքը վերադարձվի քաղաքին և ծառայի որպես հիվանդանոց։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ Գյումրին մեկ հիվանդանոց ունի, որը քիչ է քաղաքի համար։

Գյումրիի քաղաքապետի հիվանդանոց սարքելու առաջարկը ՔՊ-ի սրտով չէ։

ՔՊ-ականները առարկություններ ունեն որոշման հետ կապված, որոշումը կայացվել է, որ հիվանդանոց սարքեն, բայց այս հարցի շուրջ քննարկումները դեռևս ավարտված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ