Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 16:50 21-12-2023

ՀՖՖ-ն սահմանափակում է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին։

Խոսքն ինչպես մարզային կառույցների, այնպես էլ մասսայական ֆուտբոլի և ազգային հավաքականի մասին է եղել։

Նրա խոսքով՝ ՀՖՖ-ն ահռելի աշխատանքներ է իրականացրել տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ «Հայաստանի ազգային հավաքականը վերջին տարիներին բազմաթիվ հաճելի պահեր է պարգևել երկրպագուներին, սակայն քանի դեռ չի նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր՝ հաջողության մասին խոսել չենք կարող»,- ասել է Մելիքբեկյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքի պաշտոնական կայքը տարածել է Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունները, ներկայացնելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և իր թիմի վերջին 4 տարիների գործունեությունը:

Գրառումից րոպեներ անց ֆեյսբուքյան օգտատերերը մեկնաբանություններ են թողել ֆեդերացիայի և Արմեն Մելիքբեկյանի մասին։ Դրանից հետո պաշտոնական կայքը փակել է մեկնաբանությունների դաշտը։ Փաստորեն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սափմանափակում է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, և վերջիններս չեն կարողանում արտահայտել իրենց տեսակետը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը քաղաքացիների համար ապահովում է այդ հնարավորությունը՝ տրամադրելով հարթակ, որպեսզի վերջիններս հայտնեն իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակի մասին, ներկայացնեն հայկական ֆուտբոլի զարգացման իրենց տեսլականները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ