Ներքին 2 տարի առաջ - 14:20 21-12-2023

Ինչու է ՔՊ-ն գաղտնի պահում անդամներին հեռացնելու պատճառները

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում քննարկել են կարգապահական բնույթի հարցեր, Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Սարգիս Ալեքսանյանը եղել է Նիկոլ Փաշինյանի ընկերը։ Սակայն անհայտ է, թե ինչ է արել նա, որ վարչապետը որոշել է նրան ևս հեռացնել կուսակցությունից։ Նշվում է, որ նա մասնակից է եղել դատարանների մուտքերը փակելու ակցիային, որն իբրև թե իրականացվել էր «արդարադատության դռները բացելու համար»։ Այնինչ ՔՊ-ականը հրել և գցել էր դատավորներից մեկին, ինչն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արատավոր արարք չէր համարել։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանից։ Հարցին, թե ո՞րն Սարգիս Ալեքսանյանի և Արտուշ Եղիազարյանի հեռացման պատճառը, Պապոյանը պատասխանեց, որ չի կարող հրապարակել մանրամասները։

«Անձնական տվյալների գաղտնիությունը հարգելով՝ չեմ կարող մանրամասնել հեռացման պատճառները։ Հարցը քննարկվել է գաղտնապահական ռեժիմով։ Եվ հիմնական խնդիրը եղել է կարգապահական խախտումները»,- հավելեց ՔՊ պատգամավորը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի