Ներքին 2 տարի առաջ - 19:44 20-12-2023

Ձեր բոլորի սիրելի Սարգիսը անգամ մեքենայից դուրս չեկավ․ նոր մանրամասներ՝ երգչի ավտովթարի մասին

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն է, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Այս հանգամանքով պայմանավորված՝ Oragir.News-ը դեկտեմբերի 18-ին փորձեց կապ հաստատել Սարգիս Եղիազարյանի մենեջերի հետ, որն էլ ասաց, որ չի կարող որևէ լուր տալ այդ թեմայի մասով․ «Ես որևէ լուր չեմ կարող տալ այդ թեմայի մասով»։

Հարցին՝ արդյոք Սարգիս Եղիազարյանը կարո՞ղ է որևէ մեկնաբանություն տալ, մենեջերն ասաց․ «Ինքը հիմա իմ կողքին չէ, որ որևէ մեկնաբանություն տա։ Ես կփորձեմ կապվել․ եթե դա լինի, և ցանկանա մեկնաբանություն տալ, անպայման հետ կզանգեմ, եթե չզանգեմ, նշանակում է՝ չի ցանկացել մեկնաբանել։ Եթե ուշ պատասխանի, ուշ կկապվեմ Ձեզ հետ»։

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Oragir.News-ը կրկին կապվեց Սարգիս Եղիազարյանի մենեջերի հետ՝ պարզելու՝ տեղյա՞կ է արդյոք Սարգիս Եղիազարյանը մեր զանգից և դեպքի մասով ունի՞ արդյոք մեկնաբանություն, ինչին ի պատասխան՝ ասաց․ «Չեմ կարողացել իր հետ կապվել․ այս օրերին զբաղված էր՝ հոգեհանգստի էր, այսօր էլ թաղման էր․ չեմ խոսել հետն այսօր։ Ինքս շատ զբաղված եմ, հանդիպումների մեջ եմ, չեմ կարող զանգել իրեն։ Չեմ կարող ասել՝ երբ կազատվեմ, երբ կապի դուրս կգամ»։

Նշենք, որ երգիչը ավտովթարից հետո սոցիալական իր էջերի stories բաժնում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով, որ ինքը շատ լավ է, բոլորը շատ լավ են․ «Իմ շատ սիրելիներ, ես շատ լավ եմ, բոլորը լավ են՝ փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու համար։ Վթարի պատճառը ազատ անձրևն ու տեղացող ձյունն էր։ Աստված բոլորիդ պահապան․ սիրում եմ ձեզ շատ»։



Այս գրառմանն ի պատասխան՝ ֆեյսբուքյան օգտատեր Թերեզա Թոքմաջյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ ինքն անձամբ վթարի տուժածներից է․ «Ի գիտություն բոլոր մեկնաբանողներին՝ վթարի արդյունքում տուժել են այն մեքենայի վարորդը՝ քրոջս ամուսինը, ում մեքենային Սարգիս Եղիազարյանը հարվածել է՝ դուրս գալով հանդիպակաց գոտի և վարել է այդ մեքենան՝ անգամ զրկված լինելով վարորդական իրավունքից։ Տուժել է վարորդի կողքին նստած ուղևորը՝ ես, տուժել է 9 տարեկան երեխան՝ հետևում նստած։ Փառք Աստծո, որ քրոջս ամուսինը հասցրել է արգելակել ու ուղղակի դուրս չենք թռել ճանապարհից։ Ձեր բոլորի սիրելի Սարգիսը անգամ մեքենայից դուրս չեկավ՝ ասի «կներեք», հարցնի՝ «ոնց ա երեխեն»։ Հուսամ, որ դեպքի քննությունը հավուր պատշաճի պատկան մարմինները կքննեն։ Այսքանը»։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից