Ուղիղ եթեր
ՀՀ-ին զենք վաճառելով՝ Ֆրանսիան ձգտում է վերականգնել իր ազդեցությունը
copy image url

ՀՀ-ին զենք վաճառելով՝ Ֆրանսիան ձգտում է վերականգնել իր ազդեցությունը

Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 17:00 20-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում Հայաստանի բնակչությունը պարբերաբար լսում է հայատարարություններ առ այն, որ ՀՀ-ն և Ֆրանսիան երկկողմ փոխգործակցությունը խորացնում են նաև պաշտպանական ոլորտում, որը նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Այս համատեքստում հայտարարվել է, որ Ֆրանսիան Հայաստանին տրամադրելու է GM200 ռադարներ, Mistral հրթիռներ, ավելի ուշ՝ «Բաստիոն» զրահամեքենաներ, որոնք ռազմական փորձագետների պնդմամբ՝ լեռնային պայմաններում մարտերի համար այնքան էլ պիտանի չեն։

Հայաստանի բնակչությունը սարսափում է պատերազմից, ինչը միանգամայն բնական է, եթե հաշվի առնենք այն մեծ շոկը և կորուստները, որը ունեցել ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև հաջորդող տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքով։ Առհասարակ աշխարհում չի գտնվի որևէ քաղաքակիրթ ազգ, որը կողմնակից կլինի պատերազմին, սակայն Հայաստանի պարագայում իշխանության կողմից բնակչության շրջանում առկա վախերն օգտագործվում են, որպեսզի կանխեն ցանկացած ընդվզում՝ պարտադրվող ցավալի և անընդունելի զիջումների դեմ։

Միևնույն ժամանակ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ մտահոգություններ են առաջանում, որ Ֆրանսիայի կողմից պարբերաբար սպառազինության տրամադրումը վկայում է այն մասին, որ առաջիկայում նոր պատերազմ է լինելու, և Փարիզը զինում է Երևանին։ Այս համատեքստում շատ հաճախ ուշադրություն չի դարձվում, կամ միտումնավոր կերպով անտեսվում է այն փաստը, որ հիմնականում խոսքը գնում է սպառազինություն տրամադրելու մտադրությունների, այլ ոչ թե բուն տրամադրման պրոցեսի մասին, որոնք եթե նույնիսկ իրագործվեն, ապա դրա համար երկար ժամանակ կպահանջվի։

Իրականում այսօր նույնպես Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգը չափազանց մեծ է, այն չի վերացել ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ից, ո՛չ էլ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանին հաջողվեց փուլ առ փուլ զավթել Արցախը։ Ադրբեջանը համոզվել է, որ կարող է պատերազմ սանձազերծել, դրա արդյունքում տարածքներ օկուպացնել և դրա համար ոչ մի պատասխանատվության չենթարկվել, ինչն այս երկրին խրախուսում է տարածքային հավականություններ ցուցաբերել արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որից տարբեր հաշվարկերով 150-200 քառակուսի կմ արդեն օկուպացրել է։

Սակայն կարծում ենք, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրելու իրողությունը պայմանավորված չէ մեր երկրի դեմ սպասվող նոր պատերազմում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց հայտարարել, որ Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, իսկ Մինսկի խումբը, որի անդամ է նաև Ֆրանսիան, արդեն պետք է գնա թոշակի, Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում զգալիորեն նվազել է, իսկ Ադրբեջանը առիթը բաց չի թողնում վերջինիս հայանպաստ դիրքորոշում ցուցաբերելու մեջ մեղադրելու համար։

Իրականում Հայաստանին սպառազինություն մատակարարելով, կամ այդ մասին հայտարարելով Ֆրանսիան փորձում է տարածաշրջանում վերականգնել իր ազդեցությունը, ինչպես նաև որոշ չափով լցնել այն վակումը, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության հետևանքով։

Կպնդենք նաև, որ Ֆրանսիան չի հավակնում լինել Հայաստանի ռազմական դաշնակիցը, պաշտպանել մեր երկիրը ադրբեջանական հարձակումներից, կամ վատթարացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Հայաստանի դեմ իրականացված հարձակումների համատեքստում, իսկ Փարիզից հնչող հայտարարությունները կրում են բացառապես քարոզչական բնույթ, դրանց գործնական քայլեր չեն հետևում։ Ասվածը վկայում է այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիայի ռազմական նշանակության արբանյակներն օգտագործվել են Ադրբեջանի համար և ապահովել են օդում այդ երկրի բացարձակ գերակայությունը, ինչի շնորհիվ էլ ադրբեջանական զինուժը կարողացել է խոշոր հաջողություններ արձանագրել։

Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ֆրանսիական սպառազինությունից, եթե դրանք այնուամենայնիվ ժամանեն Հայաստան։ Հայաստանի համար սեփական զինված ուժերի մարտունակության վերականգնումը կենսական անհրաժեշտություն է, և այս գործընթացում կարևոր նշանակություն ունի սպառազինության ձեռքերումը։ Սակայն այստեղ անհրաժեշտ է, որ ՀՀ-ն արդյունավետ սպառազինություն գնի, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում այն կիրառվի խնդիրներ լուծելու համար և չվերածվի մետաղի ջարդոնի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ