Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:31 19-12-2023

Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։

Նշվում է, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր