Ներքին 2 տարի առաջ - 19:12 18-12-2023

Իրականացվել է «Հանդերձյալ աշխարհում էլ պարեկները դաբրո ունեն» օպերացիան․ վնասազերծվել են գերեզմաններ թալանողները․ shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սրբապղծություններ են կատարվում գերեզմաններում, հիմնականում գիշերային ժամերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախի գերեզմաններում Niva մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ գտնվող անձինք, հնարավոր է, իրենց սև գործն են անում։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի որոշմամբ Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ մի խումբ պարեկներ գերեզմանատան տարբեր հատվածներում, ժողովրդի լեզվով ասած, «զասադ» են նստում։ Տեղում Ա․ Իսախանյանը իրականացնում է «Հանդերձյալ աշխարհում էլ պարեկները դաբրո ունեն» օպերացիան։

Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են կասկածելի Niva-ն և կանգնեցնում, սակայն «գող կատվի նման» նրանք դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդումը․ Երևանի գնդի պարեկներին հաջողվում է նրանցից մեկին բռնել, իսկ մյուսին հաջողացնում է բռնել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկ Արամայիս Սարգսյանը, ով մոտ 600 մ հետապնդում է ճիվաղին։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է գերեզմանոցներից թալանված մեծ քանակի ալյումինե ճաղավանդակներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն կատարողները Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Պետրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Էդգար Մանուկյանն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել